Ի՞նչ անել

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Что делать? Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ շուրջստվարաթղթյա, փափուկ, մարմնագույն: Շապիկին ուղղանկյուն կարմիր շրջանակի մեջ գրված են գրքի մատենագիտական տվյալները: Շապիկի վերին հատվածում կարմիր գլխատառերով գրված է գրքի հեղինակի անունը, կենտրոնում՝ սև հոծ գծերի մեջ սև գլխատառերով գրված է գրքի վերնագիրը, իսկ ներքևի հատվածում հրատարակության տվյալներն են: Կողին սև գլխատառերով գրված գրքի հեղինակի անունը և գրքի վերնագիրը: Ֆորզացը համր է: Բաց անվանաթերթի ձախ մասում առկա է Վ. Ի. Լենինի ճակատանկարը, աջ մասում գրված են գրքի մատենագիտական տվյալները: Հեղինակ՝  Լենին Վ. Ի. Էջ՝  148 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1944 թ. Լայնություն (սմ)՝  13 Երկարություն (սմ)՝  19,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 4490