Ինձ մի խնդրիր

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Երաժշտության հարմարանքներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Անտոն Մայիլյան. «Ինձ մի խնդրիր»: Մեներգ դաշնամուրի նվագակցությամբ, խոսք Հովհ. Թումանյանի: «Հրատարակութիւն Բագւի Հայոց Կուլտուրական միութեան գեղարւեստական մասնաճիւղի»: Տպագրված է 2 թերթի ներսի 2 էջերի վրա: Շապիկը գեղարվեստորեն ձևավորված, կապույտ, բաց մանանեխագույն ու սև տպագրություն, տպագրական տվյալները հայերեն և ռուսերեն: Շապիկի վերին մասում սև թանաքով ընծայագիր է. «Ազնւաշուք Իշխանուհի տ. Մարիամ Թումանեանին հեղինակից, 1908. IV/22 Բագու»: Նոտատետրը խիստ մաշված է և պատռված: Կոմպոզիտոր՝  Մայիլյան Անտոն Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1908 Նյութը՝  թուղթ, տպագիր, սև թանաք, ձեռագիր Լայնություն (սմ)՝  26,5 Երկարություն (սմ)՝  35 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  390/14 Բաժնեհաշվառանիշ՝  ԳԱԲ 247/14