Իմաստության քարը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Камень Мудрости Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ շուրջթղթյա, փափուկ, երկնագույն: Կազմի՝ սև եզրագծերով ուղղանկյան մեջ, ձախ կողմում սևով գրքի տվյալներն են, իսկ աջում նկարազարդում է. հաստաբուն ծառի մոտ պատվանդանին նստած է քնարահարուհի, մի ձեռքում քնար, մյուսում՝ ծաղկած ծառի ճյուղ, որի ծայրին հրեշտակ է հենվել: Կազմի վերին եզրին սևով գրված է մատենաշարը: Հետևի կազմին զետեղված է հրատարակված գրքերի ցանկ: Անվանաթերթին՝ գրքի տվյալները: Գրքում զետեղված է 5 նկարազարդում: Հեղինակ՝  Անդերսեն Թարգմանիչ՝  Պորոզովսկի Բ. Էջ՝  24 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ս. Պետերբուրգ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1894թ. Չափս՝  13,6x19,7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 4013