Իմ հողը (1975-1976)

Իմ հողը (1975-1976)

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Ամբողջական հորինվածքը բաղկացած է երեք առանձին մասերից: Հիմնական հորինվածքը պատկերված է բնության ֆոնին: Ձախ հատվածում՝ կիսամերկ տղամարդ ջինսե տաբատով, ձախ ձեռքում ներկապնակ, աջում՝ վրձին: Մինչ պարանոցը իջնող շիկահեր մազերով, բեղերով կապուտաչյա տղամարդը կանգնած է կանաչ վարագույրի տակ թաքնված մոլբերտի առջև: Ոտքերը պատված են իջնող վարագույրով: Ոտքերի տակ, հեռվում պատկերված սրածայր լեռներ: Կենտրոնական հատվածում պատկերված է փայտե սեղան, վրան կանաչ վարդագույն(դրապիրովկա), վրան՝ պղնձյա թաս և կուժ իրար վրա դրված: Ետևում ապակյա բարձր շիշ: Սեղանի տակ պղնձյա տաքացուցիչ: Նատյուրմորտից այն կողմ՝ ջրային տարածքի վրա, պատկերված են լեռներ: Աջ կողմում պատկերված է փայտյա սեղանի առջև նստած նրբագեղ աղջիկ գլխարկով, ձեռքում պղնձյա ափսե: Առջևում սեղանի վրա կանաչ վարագույր վրան պղնձե ափսե, թաս և կուժ: Հեղինակ՝  Սարո Հարությունի Գալենց (1946) Նյութը՝  լևկաս,տեմպերա,յուղաներկ Չափս՝  130*245.5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵԺԱԹ-191