«Իզբրաննոյե» (Հատընտիր)

«Իզբրաննոյե» (Հատընտիր)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Իզբրաննոյե Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Մոխրագույն կազմին եւ կողին ոսկեգույն եւ գազարագույն տառեր են դաջած, ուղղանկյուն մի պատկեր՝ ձախ կողմում: Նախաանվանաթերթին եւ անվանաթերթին գրքի հայերեն եւ ռուսերեն անվանաթերթն են: Անվանաթերթից հետո Կ.Տիրատուրյանի «Ե.Չարենց» դիմանկարի լուսանկար-ներդիրն է՝ կավճապատ թուղթ: Գիրքը բովանդակում է՝ «Ստիխատվորենիյա», «Տաղարան»(Պեսենիկ), «Իզ ցիկլա՝«Վոսմիստիշյա սոլնցա», «Պոեզոզուռնա», «Արս պոետիկա», «Պոեմներ» եւ Սուրկովի՝ «Պոէտ ռեւոլյուցիի» վերջաբանը: Սուպեր-շապիկը դեղինի եւ կրեմագույնի համադրությամբ է, տառերը կրեմագույն են,վերին աջ անկյունում Ե.Չարենցի դիմանկարն է: Անվանաթերթին 17-րդ, 302-րդ էջերին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  մոմլաթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  61 30 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖԳ(Ռ) ՀՖ 46