Ժողովրդական դպրոց: Մանկավարժական փորձ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ժողովրդական դպրոց: Մանկավարժական փորձ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Տ. Տէր-Գրիգորեանց. Ժողովրդական դպրոց: Մանկավարժական փորձ. - Բագու, 1907, տպարան «Արամազդ»: Շապիկը վարդագույն-աղյուսագույն երանգով ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշագույն թանաքով կնիքը, վերևի մասում սև թանաքով ընծայագիր՝ «... 1/VI 913 Բագու» (տիտղոսաթերթի վերևի հատվածը, որի վրա գրված էր ընծայագրի սկիզբը, պատռված է): Էջերը չեն կտրտված: Կազմերեսները խունացած են, կռնակի հատվածը՝ մասամբ մաշված: Հեղինակ՝  Տեր-Գրիգորյանց Տ. Էջ՝  44 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1907 Լայնություն (սմ)՝  14,5 Երկարություն (սմ)՝  22 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ Հիմնական հաշվառանիշ՝  536/829