Ժողովածու գիրք (1717-1718)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հնատիպ գիրք Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  ՏԻՏՂԹ.՝ ՍԿԻԶԲՆ ԳԸ/ՐՈՑՍ ՈՐ ԿՈՉԻ./ ԺՈՂՈՎԱԾՈՒ/ Գիրքս այս ճառէ զպատ/մութ[են]է նախահարցն սրբոց։/ Այլ և զՏե[ա]ռնէ մերմէ Յ[իսու]սէ/ Ք[րիստո]սէ որ և մեկնէ ըստ առաջա/դրին իւրոյ, Գեղեցիկ իմացո/ւածովք շարագրեցեալ։/ Այլ և քարոզք պիտանացուք/ ասացեալ սրբոց Վարդա/պետաց ի յօգուտ/ վերծանողաց։/ Ի հայրապետութե[ան] Տեառն/ Աստվածատուրի Սրբազան/ Կաթուղիկոսի ամ[ենայն] հայոց։/ Տպագրեցեալ ի թըւականիս մերում/ ռճկզ, Սեբտեմբերի. թ./ Արդեամբ և գոյիւք Դաշ/տէցի Պարօն Ուռուստամին։ Ութածալ, մամուլանիշերը հայատառ։ 10 փորագիր պատկեր մակագրություններով։ 1 գլխազարդ բնագրի սկզբում, վերջազարդեր, լուսանցազարդեր և զարդագրեր։ Բնագիրը 10 կետաչափի բոլորագրով, օգտագործված են նաև նոտրգիր և գլխագրեր։ Նույն գրքից ՀԱԳ-ը ունի 6 հատ: Հիմնական հաշվառանիշերն են՝ 8635-57 (506 էջ), 8634-57 (508 էջ), 8633-57 (496 էջ), 8636-57 (508 էջ), 9969-57 (508 էջ), 1564-2009 (7-10, 17-498 էջ): Էջ՝  508 Նյութը՝  Կաշեկազմ, թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կ. Պոլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1717-1718 Չափս՝  14,3x9,4 սմ Տպարան՝  Աստվածատուր Կոստանդնուպոլսեցու Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1244 ԱՀ Հիմնական հաշվառանիշ՝  8636-57