Ժիլետ

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Մանկական հանդերձանք Տեսակ/ժանր՝  Տղայի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Անթև, կարճ զգեստ՝ վզի եռանկյունաձև բացվածքով։ Առաջամասը երկփեղկանի է՝ եզրերում սեպաձև, կոճկվել է 5 հատ կոճակներով (պահպանվել են միայն կոճականցքերը)։ Երկու փեղկերին էլ փեշի մասում կան մեկական թեք ուղղվածությամբ ներդիր գրպաններ։ Ետևամասը սպիտակավուն բամբակյա կտորից է, իսկ առաջամասը երեսպատված է դեղնավուն հիմնագույնի վրա դարչնագույն և աղյուսագույն գծանաղխշեր ունեցող բամբակյա կտորով։ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1910-1920-ական թթ. Երկարություն (սմ)՝  33, ետևում՝ 27 Ուսի լայնություն (սմ)՝  28 Հայտնաբերման ժամանակը՝  25.03.1987թ. Նյութը՝  բամբակ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6884/40 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3042