Ժանյակի նմուշ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հյուսածո/ժանեկագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Նմուշ ժանյակի- գործված են եռանկյունիներ, որոնց դաշտը հյուսված է համաչափ քառակուսիներից, կենտրոնում՝ փոքրիկ քառաթերթ ծաղիկով, դրանց հաջորդում է շեղանկյունիների շարքը, որոնց ներսում չորս հատ բազմաթերթ ծաղիկներ են հյուսված: Հաջորդ շարքում ևս շեղանկյունիներ են գործված՝ կենտրոնում փոքրիկ քառաթերթ ծաղիկով: Հյուսվածքն ամբողջանում է զիգզագաձև գործված բազմաթերթ ծաղիկների շարքով: Գործված է 40 համարի կոճի սպիտակ թելով: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի 1-ին կես Նյութը՝  Բամբակ Լայնություն (սմ)՝  13,3 սմ Երկարություն (սմ)՝  18,3 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 12100