Ժանյակ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Տակդիր Թանգարան՝  Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն Նկարագրություն ՝  Թելով և ասեղով գործված ժանյակի կենտրոնում ութ թերթիկով ծաղիկ է, որին հաջորդում են տարբեր նախշերով երեք շերտերը և պոտոքավոր եզրագոտին: Առաջին շերտը միջուկի հետ նման է ձյան փաթիլի: Երկրորդ շերտը ցանցկեն հյուսք է՝ ավելի նոսր, գնդիկներով միացած երրորդ շերտին: Երրորդ շերտը դարձյալ ցանցկեն հենքի վրա շեղանկյունների շարան է: Հեղինակ՝  Չալգուշյան Հայկանուշ Գևորգի Տրամագիծ (սմ)՝  33 Նյութը՝  Թել Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  7902 Հիմնական հաշվառանիշ՝  7902