Ժանյակ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հյուսածո/ժանեկագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Ժանյակ քառակուսի, գործված սպիտակ, ոլորք ունեցող թելով: Կազմված է առանձին գործած և իրար միացրած 16 (4 x 4) միանման վարդյակներից: Դրանք խիտ ու նոսր հյուսվածքի համադրությամբ արված քառաթերթ ծաղիկներ են, որոնց անկյունային թերթիկները իրար միանալով վեր են ածվում խաչաձև ևս մեկ զարդապատկերի: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Պարսկաստան, Նոր Ջուղա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1970-ական թթ. Նյութը՝  Բամբակ Չափս՝  30 x 30 սմ Նվիրատու՝  Թագուշ Բաշիկյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17505- 50,51