Ժանյակ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հյուսածո/ժանեկագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Մանուշակագույն թելով հյուսված օվալաձև ժանյակ է, կենտրոնական դաշտը ցանցաձև զարդանախշված է, որի երկու ծայրերին ծաղիկ-վարդյակներ են: Համաչափ կրկնվող ելուստաձև, ոճավորված այդպիսի ծաղիկներից է կազմված նաև եզրանախշը: Գործել է Նոր Ջուղայի հայկական գաղթօջախի բնակիչ Մանուշակ Բամբանյանը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Պարսկաստան, Նոր Ջուղա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի 2-րդ կես Նյութը՝  Արհեստական մետաքս Չափս՝  39 x 25 սմ Նվիրատու՝  Թագուհի Բամբանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17555-6