Ժանյակ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հյուսածո/ժանեկագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Ժանյակ ուղղանկյունաձև, որի վրա սյունակների խիտ և նոսր համադրությամբ պատկերված են իրար նույն ուղղությամբ հաջորդող երկու ծաղկամաններ՝ ծաղկեփնջերով: Եզրապատված է ալիքաձև եզրաշերտով, երկու եզրերին ունի ոլորապտույտ 21-ական ծոպեր: Ժանյակը գործվել է Հունաստանից ԱՄՆ ներգաղթած մի հայ կնոջ կողմից: Սեդա Վարդանյանը՝ եղեռնից ԱՄՆ արտագաղթած, ձեռք է բերել այն և նվիրել իր դստերը՝ Երևանում բնակվող Գոհար Վարդանյանին: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հունաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի 2-րդ կես Նյութը՝  Բամբակ Չափս՝  99 x 49 սմ Երկարություն (սմ)՝  Ծոպի երկ.՝ 4 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 16775