Ժամացույց

Թեմա՝  Կահավորանք Ենթաթեմա՝  Հարդարման և կահավորման տարրեր Տեսակ/ժանր՝  Ժամացույց Թանգարան՝  Հրազդանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Ժամացույց մեխանիկական, պատից կախվող, ճոճանակով, կամախքը ամբողջովին փայտից: Առջևից բացվող կափարիչը /դեպի աջ/ վրան ունի երկու ապակե պատուհաններ /վերևինը բազմանկյուն՝ 23 x 19սմ, ներքևինը՝ ուղղանկյուն՝ 21 x 6սմ չափսի/: Վերևի պատուհանից երևում է ժամը ցույց տվող թվադաշտը՝ մեծ և փոքր սլաքներով և լարող բանալու երկու բնիկներով: Թվադաշտի ետևի մասում է տեղադրված ժամացույցի մեխանիկական մեխանիզմը: Լարող բանալին բացակայում է: Մեխանիզմի թվադաշտի ետևի մեջտեղի մասից դեպի ներքև երկարող՝ կախվում է ճոճանակը, որի ներքևի մասը կլոր է, /10 սմ տրամագծով/ և փայլուն, որը աջ և ձախ է ճոճվում և երևում է ներքևի ապակե պատուհանից: Թվադաշտի վերևում գրված է ,,Jantar'', իսկ ներքևում՝ ,,Made in USSR'': Հեղինակ՝  ԽՍՀՄ Արտադրողի անվանումը՝  ԽՍՀՄ, Հայտնաբերման վայրը՝  Հրազդանի տարածաշրջան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի 2-րդ կես Նյութը՝  Փայտ, ապակի, մետաղ Չափս՝  46 x 34.5 x 15սմ Ստեղծման/Արտադրման վայրը՝  ԽՍՀՄ Նվիրատու՝  Գ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԳՄ 1633 Բաժնեհաշվառանիշ՝  Ն-ՆԳ