Ժամանակակից քիմիայի հիմունքները

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  LES PRINCIPES DE LA CHIMIE MODERNE Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ փափուկ, շուրջթղթյա, աղյուսագույն /խունացած նարնջագույն/: Շապիկին սև ուղղանկյուն շրջանակի մեջ սևով գրված են գրքի տվյալները: Վերևում մատենաշարն է, քիչ ներքև վերնագիրը և հեղինակի անունը: Ներքևում հրատարակչության տվյալներն են: Շապիկի դարձերեսին՝ մատենաշարի գովազդը, նախանվանաթերթին՝ վերնագիրը, անվանաթերթին՝ գրքի տվյալները: Հետևի շապիկին և դարձերեսին՝ հրատարակչության գրքերի ցանկ: Կողին՝ գրքի տվյալները: Էջերը կտրտված չեն: Տեքստն ուղեկցվում է գծագրերով, աղյուսակներով, ֆիգուրներով: Հեղինակ՝  Հոլլար Ա. Էջ՝  136 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Փարիզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1924թ. Չափս՝  9,8x14,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 5576