Թուր

Թեմա՝  Զենք Ենթաթեմա՝  Սառը զենք Տեսակ/ժանր՝  Թուր Բնօրինակի անվանում՝  Թուր պատյանով Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Թրի պողպատյա շեղբը փոքր ինչ կեռ է և ունի կլորավուն սայր: Շեղբի վրա արված են բուսական, կենդանական և մարդակերպ զարդանախշեր, որոնք ծածկում են շեղբի երկու մակերեսները: Մի քանի տեղ կրկնվում են հայատառ արձանագրութունը՝ Ալավերդի Փալևունի: Դաստակը միակողմանի կլորավուն գլուխ ունի և փայտյա կողեր: Այն շեղբից բաժանվում է շեղանյունաձև երկաթյա մասով, որի հորիզոնական թևերը ձգվում են: Երկաթյա մասը մեկ կողմի վրա ունի գեղեցիկ զարդանախշ:Պատյանի փայտյա մասը պատված է կաշվով: Լայնություն (սմ)՝  4,5 Երկարություն (սմ)՝  109 Նյութը՝  պողպատ, երկաթ, կաշի Հայտնաբերման վայրը՝  Թբիլիսի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XVIII դ. Հայտնաբերման ժամանակը՝  23.06.1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  732/1 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-99