Թումանյանի տունը Թբիլիսիում

Թումանյանի տունը Թբիլիսիում

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Զ. Բաժբեուկ-Մելիքյան, Թումանյանի տունը Թբիլիսիում, 1969 թ.: Այն շենքը Թիֆլիսիում, ուր ապրել է Հովհաննես Թումանյանը 1909- 1923 թթ./Վոզնեսենսկայա 18 հասցե/: պատկերված է եռահարկ սպիտակ շենք, պատուհաններով դեպի փողոց: Աջից կարմիր տանիքով շքամուտքն է, որի կողքը փակցված է հուշատախտակ: Շենքի դիմաց երեք բարձր ծառեր են, որոնց սաղարթները գրեթե ծածկում են ամբողջ երրորդ հարկը, ուր բանաստեղծի բնակարանն էր: Շրջանակը նեղ, սև ներկված փայտից: Ակտ N 160, 10 հունիսի 1975թ., 400 ռուբլի: Հեղինակ՝  Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյան Նյութը՝  Կտավ, յուղաներկ, փայտ, ներկ Լայնություն (սմ)՝  81 Երկարություն (սմ)՝  106 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1969 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  734 Բաժնեհաշվառանիշ՝  ԿԲ 226