Թումանյան Օլգա. նամակ Նվարդ Թումանյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Օլգա Թումանյանի նամակը դստերը՝ Նվարդին, Շուլավեր-Աբասթուման, 25 օգոստոսի, 1913թ.: Ինքնագիր: Գրված է մատնեքավոր երկծալ անհարթ եզրերով թղթի 4 էջին սև թանաքով: Առաջին էջին 13 տող է, սկիզբ. «Նուարդ ջան»: Էջի վերևի ազատ մասում ամիս, ամսաթիվ, տարեթիվն է: 2-րդ էջին 14 տող է, 3-ին՝ 16: Վերջին էջին 17 տող է: Ավարտ. «չհասկացա. Բարևիր տ.Հեղինեին. համբույրներով Մայրիկից»: Հեղինակ՝  Թումանյան Օլգա Լայնություն (սմ)՝  13 Երկարություն (սմ)՝  17,5 թերթ՝  2 Նյութը՝  Թուղթ, սև թանաք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1913 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  936/4