Թումանյան Օլգա. նամակ Արտավազդ Թումանյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Օլգա Թումանյանի նամակը որդուն` Արտավազդին (Համլիկ Թումանյանի կցագրով), Թիֆլիս- Մոսկվա, 26 հունվարի, 1914թ.: Ինքնագիր: Գրված է բաց մոխրագույն երկծալ թղթի 4 էջին սև թանաքով: Թղթի եզրերն ունեն դաջված ձևավոր եզրաշերտ: Առաջին էջին 14 տող է, սկիզբ. «Արտիկ ջան»: Էջի վերևի ազատ մասում 2 լրացուցիչ տող կա և ամիս, ամսաթիվն է: Այդ հատվածում է նաև Համլիկի կցագիրն է. «Գրի, տօ' գրի. ես ժմկ չունեմ: Allo... է~խ ... գրի!»: 2-րդ էջին 16 տող է, 3-ին` 17: Վերջին էջին 18 տող է, որից 8-ը գրված է Նվարդին: Ավարտ. «բոլոր երեխաների կողմից. կարոտով համբ. Մայրիկից»: Հեղինակ՝  Թումանյան Օլգա Լայնություն (սմ)՝  11,3 Երկարություն (սմ)՝  17,5 թերթ՝  2 Նյութը՝  Թուղթ, սև թանաք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1914 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  936/8