Թումանյան Նվարդ. նամակ Մուշեղ Աղայանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Նվարդ Թումանյանի նամակը Մուշեղ Աղայանին, Ղարաքիլիսա-Թիֆլիս, 9 ապրիլի, 1918 թ.: Ինքնագիրը գրված է երկծալ տողանի թղթի 4 էջին սև թանաքով: Նամակի ձախ մասի երկայնքով դեղնավուն կեղտաբիծ է: Առաջին էջին 10 տող է, սկիզբ. «Ով երգի ու մրգի Մուշիկ !»: 2-րդ էջին 13 տող է, 3-ին՝ 17: 4-րդ էջին 12 տող է, ավարտ. «Նւարդ. 9/IV. Ղարաքիլիսա»: վերջում այլ ձեռագրով սև մատիտով գրված է. «1918 ապրիլի 9»: Հեղինակ՝  Թումանյան Նվարդ Լայնություն (սմ)՝  13,3 Երկարություն (սմ)՝  21 թերթ՝  2 Նյութը՝  Թուղթ, սև թանաք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1918 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  939/15