Թումանյան Նվարդ. նամակ Հովհաննես Թումանյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Նվարդ Թումանյանի նամակը հորը՝ Հովհաննես Թումանյանին, Թիֆլիս-Պետերբուրգ, «17 հունվարի», 1912 թ.: Ինքնագիր՝ գրված երկնագույն վանդակավոր թղթի 6 էջին սև թանաքով ռուսերեն լեզվով: Առաջին էջին 20 տող է, սկիզբ. «Дорогой Айрик джан !»: Էջ 2 - 21 տող, էջ 3- 23 տող, էջ 4- 24 տող և 2 լրացուցիչ տող ներքևի և ձախ լուսանցքներում, էջ 5- 18 տող, էջ 6- 21 տող և 2 լրացուցիչ տող աջ և ձախ լուսանցքներում, ավարտ. «Твоя дочь Нвард»: 4-րդ և 6-րդ էջերի վրա կապույտ թանաքով դրոշմակնիք կա. «СПБ. Дом Предварительнаго Заключения»: Պահպանված է նաև ծրարը, որի վրա 5 տող հասցեն և հասցեատիրոջ անունն է դարձյալ ռուսերենով, կապույտ թանաքով ռուսերեն դրոշմակնիք. «ПРОСМОТРЕНО» և սև մատիտով «121» թիվը: Հեղինակ՝  Թումանյան Նվարդ Լայնություն (սմ)՝  նամակի - 13, ծրարի - 13,7 Երկարություն (սմ)՝  նամակի` 20,9, ծրարի` 11,6 թերթ՝  3 Նյութը՝  Թուղթ, սև թանաք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1912 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  923/15