Թումանյան Նվարդ. նամակ Հովհաննես Թումանյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Նվարդ Թումանյանի նամակը հորը՝ Հովհաննես Թումանյանին, Թիֆլիս-Պետերբուրգ, 3 հունվարի, 1912 թ.: Ինքնագիր՝ գրված տողանի թղթի 2 էջին սև թանաքով ռուսերեն լեզվով: Առաջին էջին 27 տող է, սկիզբ. «Дорогой папа !», էջի վրա կա կապույտ թանաքով դրոշմակնիք. «ПРОСМОТРЕНО», իսկ վերևում սև մատիտով ամիս, ամսաթիվ, տարեթիվն է. «3-I-12»: 2-րդ էջին 30 տող է, ավարտ. «Твоя дочь Нвард»:Նամակը վերականգնված է : Պահպանված է նաև ծրարը, որի վրա 6 տող հասցեն և հասցեատիրոջ անունն է դարձյալ ռուսերենով, նույն դրոշմակնիքը և մուգ կապույտ թանաքով «121» թիվը /բանտախղի համարն է/: Հեղինակ՝  Թումանյան Նվարդ Լայնություն (սմ)՝  նամակի` 21,3 ծրարի` 14 Երկարություն (սմ)՝  նամակի` 27,4, ծրարի` 11,5 թերթ՝  1 Նյութը՝  Թուղթ, սև թանաք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1912 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  923/12