Թումանյան Նվարդ. նամակ Արտավազդ Թումանյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Նվարդ Թումանյանի բաց նամակը եղբորը՝ Արտավազդին, Էջմիածին-Թիֆլիս, 31 օգոստոսի, 1915 թ.: Ինքնագիր՝ գրված քառածալ մոխրագույն ծակոտկեն եզրերով հատուկ նամակի թղթի 2 էջին սև թանաքով: Առաջին էջին 36 տող է, սկիզբ. «Արտիկ !»: 2-րդ էջին 19 տող է, ավարտ. «31/VIII Համբոյր. Նւարդ»: Նվարդը օգտագործել է Աշխեն Դանիելյանի նամակի թուղթը, վրան հենց նրա ձեռագրով ռուսերեն լեզվով հասեն և հասցեատիրոջ անունն է գրված, որը Նվարդը ջնջել է, գրել է Արտիկի անունը, նաև հետգրություն գրել. «Հասցեն Աշխենն է գրել. Նամակի թուղթ էլ չունեի, ոչինչ խառնակ տարի է:»: Հեղինակ՝  Թումանյան Նվարդ Լայնություն (սմ)՝  13,5 Երկարություն (սմ)՝  37,2 թերթ՝  1 Նյութը՝  Թուղթ, սև թանաք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1915 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  939/8