Թումանյան Մուշեղ . բացիկ Հովհաննես Թումանյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Բացիկ (փոստային) Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Մուշեղ Թումանյանի բացիկը հորը` Հովհաննես Թումանյանին, Շուլավեր - ՈՒրավել, 12 օգոստոսի, 1913 թ.: Ինքնագիր: Ձեռագիրը գրված է փոստային բացիկի վրա սև թանաքով, 22 տող: Սկսվում է. «Հայրիկ ջան, ես էսօր» տողով, ավարտվում. «Շուլավեր, օգ. 12, 1913» տողով: Եվս մեկ տող ավելացված է ամենավերևում հակառակ ուղղությամբ. «Նւարդը եկավ, թե չէ, նրան էլ եմ գրում»: Հասցեն և հասցեատերը գրված է բացիկի երեսին ռուսերեն: Հեղինակ՝  Թումանյան Մուշեղ Նյութը՝  Թուղթ, սև թանաք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1913 Լայնություն (սմ)՝  9 Երկարություն (սմ)՝  14 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  921/15