Թումանյան Հովհաննես. նամակ տեր Թադևոս Թումանյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հովհաննես Թումանյանի նամակը հորը՝ տեր Թադևոսին, Շուլավեր-Դսեղ, 9 սեպտեմբերի, 1894 թ. (Նամակի ստացման վայրը որոշված է մշակողի կողմից): Ինքնագիր՝ գրված դեղնավուն թղթի 1 էջի վրա սև թանաքով, 15 տող է, սկիզբ. «94. IX. 9 Շուլավեր. Սիրելի հայր!», ավարտ. «Ձեր Յ.Թ./ստորագրություն/» և 2 տող հետգրություն. «Ռոստոմին չը թողեցի գայ, մինչև լավ ընկերներ չը պատահեն»: Նամակի եզրերը մաշված, պատռված են և կպչուն ժապավենով նորոգված: Հեղինակ՝  Թումանյան Հովհաննես Լայնություն (սմ)՝  21 Երկարություն (սմ)՝  26,5 թերթ՝  1 Նյութը՝  Թուղթ, սև թանաք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1894 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  2138