Թումանյան Հովհաննես. նամակ Նվարդ Թումանյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հովհաննես Թումանյանի նամակը դստերը՝ Նվարդին /ռուսերեն լեզվով/, Պետերբուրգ-Թիֆլիս, 1 փետրվարի, 1912 թ. ( առաքման-ստացման վայրը և տարեթիվը որոշված են մշակողի կողմից): Ինքնագիր՝ գրված երկծալ թղթի 4 էջի վրա սև թանաքով: 1-ին էջին 20 տող է, սկիզբ. «Нуник джан!», ներքևի լուսանցքում այլ անձի ձեռքով կապույտ մատիտով գրված է «1912 թ. 1/II»: 2-րդ և 3-րդ էջերին 20-ական տող է: 4-րդ էջին 19 տող է, ավարտ. «1 фев. Айрик»: 2-րդ և 3-րդ էջերին կապույտ թանաքով ռուսերենով ուղղանկյուն դրոշմակնիք կա. «СПБ. Дом Предварительнаго Заключенiя», 1-ին էջի վերևի լուսանցքում սև մատիտով գրված է 121 թիվը: Հեղինակ՝  Թումանյան Հովհաննես Լայնություն (սմ)՝  12,8 Երկարություն (սմ)՝  21 թերթ՝  2 Նյութը՝  Թուղթ, սև թանաք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1912 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  1139