Թումանյան Հովհաննես. նամակ Նվարդ Թումանյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հովհաննես Թումանյանի նամակը դստերը՝ Նվարդին /ռուսերեն լեզվով/, Պետերբուրգ-Թիֆլիս, 4 հունվարի, 1912 թ. ( ստացման վայրը և տարեթիվը որոշված են մշակողի կողմից): Ինքնագիր՝ գրված երկծալ թղթի 4 էջի վրա սև թանաքով: 1-ին էջին 20 տող է, սկիզբ. «Нуник джан!», վերևի լուսանցքում անհայտ անձի ձեռքով կարմիր մատիտով գրված է հռոմեական «III» թիվը: 2-րդ և 3-րդ էջերին 20-ական տող է: 4-րդ էջին 21 տող է, ավարտ. «Твой Айрик. 4-I С.П.Бург, дом пред. закл.»: 1-ին և 2-րդ էջերին կապույտ թանաքով ռուսերեն ուղղանկյուն դրոշմակնիք կա. «СПБ. Дом Предварительнаго Заключенiя», 4-րդ էջի վերևի լուսանցքում գրված է 121 թիվը /բանտախցի համարն է/: Հեղինակ՝  Թումանյան Հովհաննես Լայնություն (սմ)՝  12,9 Երկարություն (սմ)՝  21 թերթ՝  2 Նյութը՝  Թուղթ, սև թանաք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1912 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  1137