Թումանյան Հովհաննես. նամակ Աշխեն, Մուշեղ և Համլիկ Թումանյաններին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հովհաննես Թումանյանի նամակը երեխաներին՝ Աշխենին, Մուշեղին և Համլիկին (Անուշ և Օլգա Թումանյանների կցագրերով), Թիֆլիս-Երևան, 18, 25 դեկտեմբերի, 1920 թ. (Նամակի ստացման վայրը որոշված է մշակողի կողմից): Ինքնագիր՝ գրված դեղնավուն 3 երկծալ թղթի 12 էջի վրա կարմիր թանաքով: 1-ին էջին 20 տող է, սկիզբ. «Աշխեն ջան, Մուշեղ ջան և Համլիկ ջան», էջի վրա կան թանաքաբծեր: 2-ից 10-րդ էջերին Հ. Թումանյանի նամակն է, 8-րդ էջին ավարտել է նամակը, գրել է ամիս-ամսաթիվ-տարեթիվը և առաքման վայրը, որից հետո շարունակել է և ավարտել 10-րդ էջին, ավարտ. «Հայրիկ.», հետգրություն. «Վերնատունից գրեցեք, ասեք, որ համբուրում եմ ամենքին: Կըգրեմ:»: 11-րդ էջին 19 տող Անուշ Թումանյանի նամակն է, սկիզբ. «Համլիկ ջան», ավարտ. «Ջերմ համբոյրներ Անուշ», հետգրություն. «Էս նամակը Մանուչարյաններին տուր»: 12-րդ էջին 15 տող Օլգա Թումանյանի նամակն է, սկիզբ. «Աշխեն ջան», ավարտ. «Համբ. ձեզ մայրիկից» և 2 տող հետգրություն. «Կօշիկներս գնացել է սրբելու, Յովիկին եմ սպասում»: Նամակին կցված են Աշխեն Թումանյանի ծանոթագրությունները, տես՝ ԹԹԳԳ 1122ա: Հեղինակ՝  Թումանյան Հովհաննես Լայնություն (սմ)՝  13,4 Երկարություն (սմ)՝  21 թերթ՝  6 Նյութը՝  թուղթ, կարմիր թանաք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1920 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  1122