Թումանյան Հովհաննես. նամակ Աշխեն Թումանյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հովհաննես Թումանյանի նամակը դստերը՝ Աշխենին, Օլգա Թումանյանի և մյուս երեխաների կցագրերով, Ձաղվեր-Թիֆլիս, 10 օգոստոսի, 1914 թ. (նամակը ուղարկողի հասցեն և տարեթիվը որոշվել է մշակողի կողմից): Ինքնագիր՝ գրված երկծալ թղթի 4 էջի վրա սև թանաքով: 1-ին էջին 20 տող է, սկիզբ. «Աշխէն ջան», վերևի լուսանցքում այլ անձի ձեռքով կարմիր մատիտով գրված է տարեթիվը: 2-րդ էջին 17 տող է, որի վերջին 4 տողը Արտավազդ Թումանյանի մոսկովյան հասցեն է ռուսերեն լեզվով: 3-րդ էջին 17 տող է, որից 12-ը Հ. Թումանյանի նամակի վերջավորությունն է, ավարտ. «Հայրիկ. 10 օգոստ. Ձաղվեր»: Վերջին 5 տողը գրել են երեխաները, էջի ներքևի աջ անկյունը պատռված է: 4-րդ էջին Օլգա Թումանյանի կցագիրն է՝ 18 տող, սկիզբ. «Աշխեն ջան», ավարտ. «Մայրիկից»: Նամակին կցված են Աշխեն Թումանյանի ծանոթագրությունները, տես՝ ԹԹԳԳ 1104ա: Հեղինակ՝  Թումանյան Հովհաննես Լայնություն (սմ)՝  12,9 Երկարություն (սմ)՝  20,7 թերթ՝  2 Նյութը՝  Թուղթ, սև թանաք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1914 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  1104