Թումանյան Հովհաննես. նամակ Աշխեն Թումանյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հովհաննես Թումանյանի նամակը դստերը՝ Աշխենին, Թիֆլիս-Մանգլիս, 9 հուլիսի, 1909 թ. (թվագրումը որոշվել է նամակը մշակողի կողմից): Ինքնագիր՝ գրված երկծալ թղթի 4 էջի վրա սև թանաքով: 1-ին էջին 15 տող է, սկիզբ. «Աշխէն ջան»: 2-րդ էջին 17 տող է, 3-ին՝ 16 ավարտ. «Համբոյրներով քեզ սիրող Հայրիկդ. երեքշաբթի.»: 4-րդ էջին հետգրություն է 3 տող, որի առաջին բառը նախորդ էջի վերջում է գրված. «ուզեցի», ավարտ. «շատ էին շտապում»: Էջի ներքևի մասում սև մատիտով 3 տող ծանոթագրություն կա, գրված Աշխեն Թումանյանի ձեռքով: Նամակը վերականգնված է Մատենադարանի համապատասխան մասնագետի կողմից: Նամակին կցված են Աշխեն Թումանյանի ծանոթագրությունները, տես` ԹԹԳԳ 1101ա: Հեղինակ՝  Թումանյան Հովհաննես Լայնություն (սմ)՝  13,3 Երկարություն (սմ)՝  20,8 թերթ՝  2 Նյութը՝  Թուղթ, սև թանաք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1909 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  1101