Թումանյան Հովհաննես. բացիկ Վարյա Խանդամիրյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Բացիկ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հովհաննես Թումանյան բացիկը Վարյա Խանդամիրյանին, Բելի Կլյուչ-Մանգլիս, 8 հուլիսի, 1902 թ. (Նամակի տարեթիվը որոշված է մշակողի կողմից): Ինքնագիր՝ գրված բացիկի երեսին սև թանաքով, 19 տող է: Բացիկի երեսին մարմարե արձանի վերատպություն է, որի աջ մասում բաց նամակի տեքստն է, սկիզբ. «Յարգելի օրիորդ.», ավարտ. «Բարևներ Ձեզ և մայրիկին»: Վերևի ձախ անկյունում ամիս-ամսաթիվն է և առաքման վայրը, ներքևի ձախ անկյունում 5 տողով հետգրություն և Յ. Թումանյան [ստորագրություն]: Դարձերեսին 5 տողով ռուսերեն լեզվով գրված են հասցեն և հասցեատիրոջ անունը: Հեղինակ՝  Թումանյան Հովհաննես Լայնություն (սմ)՝  14,4 Երկարություն (սմ)՝  9,2 Նյութը՝  ստվար թուղթ, սև թանաք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1902 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  2269