Թումանյան Արտավազդ. նամակ Նվարդ Թումանյանին և ընտանիքին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Արտավազդ Թումանյանի նամակը քրոջը՝ Նվարդին և ընտանիքի մյուս անդամներին, Մոսկվա-Թիֆլիս, 19 ապրիլի, 1914 թ.: Ինքնագիր՝ գրված դեղնավուն թղթի 2 էջի վրա սև թանաքով: 1-ին էջին Նվարդին ուղղված նամակն է՝ 23 տող, սկիզբ. «Սիրելի Նվարդ», ավարտ. «Պանիրային համբոյրներով Արտիկ. 1914. ապր. 19. Մոսկւա»: 2-րդ էջին ընտանիքի մյուս անդամներին ուղղված նամակն է՝ 17 տող, սկիզբ. «Սիրելի Հայրիկ, Անուշ, Աշխեն, Մայրիկ, Արփենիկ, Արեգ-Բրաբիոն, Թամար, Սեդա, Գիգա, phot[ograph] Hamlik, Նւարդ», ավարտ. «Չհավատաք»: Նամակի վրա կան կեղտաբծեր և կպչուն ժապավենի հետքեր: Հեղինակ՝  Թումանյան Արտավազդ Լայնություն (սմ)՝  13,8 Երկարություն (սմ)՝  21 թերթ՝  1 Նյութը՝  Թուղթ, սև թանաք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1914 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  940/20