Թումանյան Արտավազդ. նամակ Հովհաննես Թումանյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Արտավազդ Թումանյանի նամակը հորը /ռուսերեն լեզվով/՝ Համլիկ և Վահան Թումանյանների կցագրերով, Թիֆլիս-Պետերբուրգ, 13,14 հունվարի, 1912 թ.: Ինքնագիր՝ գրված դեղնավուն երկծալ յուղաթղթի 4 էջի վրա սև թանաքով: 1-ին էջին 25 տող է, սկիզբ. «Дорогой Hairik!», վերևի ձախ անկյունում գրված է. «13 յունուարի 1912»: 2-րդ էջին 13 տող է, որից 7 տողը հետգրություն է: 3-րդ էջին Վահան Թումանյանի կցագիրն է 21 տողով, սկիզբ. «Дорогой Брат», ավարտ. «Твой Ваган 1912, 13 января»: 4-րդ էջին Համլիկ Թումանյանի կցագիրն է 17 տողով, սկիզբ. «Любимый папа!», ավարտ. «Сын Амлик» և թվագրումն է. «1912г. 14 января»: Նամակի էջերին ռուսերեն լեզվով դրոշմակնիք է. «ПРОСМОТРЕНО»: Հեղինակ՝  Թումանյան Արտավազդ Լայնություն (սմ)՝  12,9 Երկարություն (սմ)՝  20,5 թերթ՝  2 Նյութը՝  Թուղթ, սև թանաք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1912 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  924/4