Թումանյան Արտավազդ. բացիկ Նվարդ Թումանյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Բացիկ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Արտավազդ Թումանյանի բաց նամակը քրոջը՝ Նվարդին, Մոսկվա-Թիֆլիս, 22 հոկտեմբերի, 1914 թ.: Ինքնագիր՝ գրված բացիկի դարձերեսին սև թանաքով: Բաց նամակի տեքստը 15 տող է, սկիզբ. «Նւարդ ջան!», ավարտ. «Համբուրում եմ ամենքիդ Արտիկ. Մոսկւա, 1914թ., 22», որից հետո 6 տողով Լուսիկ Աղայանի կցագիրն է: Դարձերեսին 4 տողով ռուսերեն լեզվով գրված են հասցեն և հասցեատիրոջ անունը: Հեղինակ՝  Թումանյան Արտավազդ Լայնություն (սմ)՝  14 Երկարություն (սմ)՝  9 Նյութը՝  ստվար թուղթ, սև թանաք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1914 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  940/26