Թումանյան Աշխեն. Ծանոթագրություններ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Աշխեն Թումանյանի ծանոթագրությունները՝ կցված Հովհ. Թումանյանի նամակին, Մանգլիս-Դսեղ, 12 հուլիսի, 1907թ. /ԹԹԳԳ1097/: Ինքնագիր՝ գրված տողանի երկծալ թղթի 2 էջի վրա: 1-ին էջի վրա՝ 2 տող. «1907թ. հուլիսի 12 Մանգլիսից - Դսեղ»: 2-րդ էջի վրա 13 տող է, սկիզբ. «Նկարիչ Ախիկյանը...», ավարտ. «Շատ գոհ էր մնացել»: Հեղինակ՝  Թումանյան Աշխեն Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  անհայտ Նյութը՝  Թուղթ, սև թանաք Լայնություն (սմ)՝  21,8 Երկարություն (սմ)՝  28 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  1097ա