Թումանյան Աշխեն. բացիկ Հովհաննես Թումանյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Բացիկ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Աշխեն Թումանյանի բաց նամակը հորը՝ Հովհաննես Թումանյանին, Շվեյցարիա-Թիֆլիս, 24 սեպտեմբերի, 1913 թ.: Ինքնագիր՝ գրված փոստային բացիկի դարձերեսի ձախ մասում, ուղղահայաց, կապույտ թանաքով, 14 տող է: Սկիզբ. «Սիրելի հայրիկ», ավարտ. «Համբ. բոլորին քո Աշխեն»: Աջ մասում 4 տողով ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով հասցեն և հասցեատիրոջ անունն է: Կան նաև կլոր փաստային կնիքներ: Բացիկի երեսին միջնադարյան ամրոցի գունավոր նկար է: Հեղինակ՝  Թումանյան Աշխեն Լայնություն (սմ)՝  14 Երկարություն (սմ)՝  9 Նյութը՝  ստվար թուղթ, սև թանաք Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  922/24