Թումանյան Աշխեն. բացիկ Արտավազդ Թումանյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Բացիկ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Աշխեն Թումանյանի բաց նամակը եղբորը՝ Արտավազդին, Վենետիկ-Մոսկվա, 1 նոյեմբերի, 1913 թ.: Ինքնագիրը գրված է երկծալ փոստային բացիկի դարձերեսին սև թանաքով՝ 24 տող: Սկիզբ. «Արտիկ ջան», ավարտ. «Համբ. Աշխեն» և 1 տող հետգրություն. «Էսօր ուրբաթ է: Նամակս կուղարկեմ վաղը առավոտյան:»: Աջ մասում 6 տողով ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով հասցեն և հասցեատիրոջ անունն է: Բացիկի երեսին Լ. Դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» նկարի վերատպությունն է: Հեղինակ՝  Թումանյան Աշխեն Լայնություն (սմ)՝  17,8 Երկարություն (սմ)՝  13,8 Նյութը՝  ստվար թուղթ, սև թանաք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1913 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  938/24