Թոնրախուփի կտորներ

Թեմա՝  Սննդամթերքների մշակման/ստացման միջոցներ Ենթաթեմա՝  Հացաթխման պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կլոր, նախշազարդված, ունի կամարաձև բռնակ: Խուփի մի կողմում կա զարդաքանդակ՝ զամբյուղ, որի երկու կողմից դուրս են գալիս ծաղկեպսակներ, որոնց վրա կան խաղողի ողկույզներ և նուռ: Եզրերին ունի գծիկներ, ավելի ներքև՝ կլոր փոսիկներ՝ գեղեցկության համար: Ջարդված է, վերածված երեք կտորի: Ունի ազգագրական նշանակություն: Վարպետ՝  անհայտ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի վերջ Նյութը՝  կավ, հող Չափս՝  21.5*22.5*10.5, 20*15*3, 20*16*3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  179