Թղթադրամ սովետական

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Բնօրինակի անվանում՝  Թղթադրամ սովետական, 10 ռ. Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Թղթադրամ սովետական՝ 10 ռուբլի արժողությամբ- դիմերեսը բաղկացած է տարբեր նախշերից, ձախ կողմում Վ. Ի. Լենինի պատկերն է, որից ներքև գրված է՝ «Десять рублей»: Չորս տարբեր մասերում գրված է «10» թիվը: Դարձերեսի վերևի կենտրոնական հատվածում գրված է «Билет Государственного Банка СССР», ձախ անկյունում՝ ԽՍՀՄ պետական զինանշանն է պատկերված: Աջ կողմի վերևի և ներքևի անկյուններում, ինչպես նաև կենտրոնական հատվածում գրված է «10» թիվը: Սերիական համարն է՝ ПЛ712724: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  ՍՍՀՄ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1947 թ. Չափս՝  158 x 92 մմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 1599