Թղթադրամ ՀՀ 250ռ

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կենտրոնում ուղղանկյուն շրջանակի մեջ հայերեն գրված է «ԵՐԿՈՒ ՀԱՐՅՈՒՐ ՀԻՍՈՒՆ ՌՈՒԲԼԻ»: Նրանից վերև, ուղղանկյունաձև շականակագույն շրջանակի մեջ, որի երկու կողքերին պատկերված են արծիվներ, գրված է «Հայաստանի Հանրապետություն»: Թղթադրամի երկու կողմերում պատկերված են հրեշտակներ, որոնցից վերև ծաղկեպսակի մեջ գրված է «250» նիշը: Թղթադրամի ամենավերին, երկու կողմերում գրված են թղթադրամի համարը Ա 509654: Վրան դրոշմված է այդ ժամանակ պաշտոնավարող վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի և ֆինանսների նախարար Գրիգոր Ջաղեթյանի ստորագրությունները: Հիմնական մակագրությունները հայերեն են, մասամբ կան նաև ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով մակագրություններ: Իսկ ամենաներքևի մասում 1919թ: Թղթադրամի դարձերեսին բուսանախշ շրջանակի մեջ ճախարակով թել մանող հայ կնոջ պատկերն է, և Դաշնակցական Հայաստանի գերբը, որի կենտրոնում գրված է «250» ռուբլի, վերևում պատկերված է առյուծի գլուխը, իսկ շրջանակի կողմային մասերում գրված է «Հայաստանի Հանրապետություն» : Լայնություն (սմ)՝  9 Երկարություն (սմ)՝  16 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լոնդոն Հայտնաբերման վայրը՝  Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1919թ. Նկարիչ-Ձևավորող՝  Հակոբ Կոջոյանը , Արշակ Ֆեթվաջյանը Նվիրատու՝  Ա. Մանուկյան Հայտնաբերման ժամանակը՝  1979 թ. Թողարկող՝  «Վաթերլո և որդիներ» ընկերություն Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  673/2ա Բաժնեհաշվառանիշ՝  Դ-8