Թղթադրամ հայկական

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Բնօրինակի անվանում՝  Թղթադրամ հայկական, 50 ՀՀ դրամ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Թղթադրամ հայկական (նմուշ)՝ 50 դրամ արժողությամբ, № 246- դիմերեսին կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի դիմապատկերն է, որից դեպի աջ՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը: Դիմերեսին առկա են բանկի նախագահի և ֆինանսների նախարարի ստորագրությունները: Թղթադրամի վերևի հատվածում գրված է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ», իսկ ձախ վերևի և աջ ներքևի անկյուններում՝ «50»: Դարձերեսին պատկերված է «Գայանե» բալետից մի հատված և Արարատ լեռը: Վերևի հատվածում գրված է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ», իսկ ձախ ներքևի և աջ վերևի անկյուններում՝ «50»: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Անգլիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1998 թ. Չափս՝  122 x 65 մմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 16515