Թղթադրամ հայկական

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Բնօրինակի անվանում՝  Թղթադրամ հայկական, 500 ՀՀ դրամ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Թղթադրամ հայկական (նմուշ)՝ 500 դրամ արժողությամբ- դիմերեսին գրված են «ՀՀ Կենտրոնական բանկ», «Հինգ հարյուր դրամ» բառերը և «500» թիվը: Ձախ մասում Նոյյան տապանի մասունքով մասանց պահարանի պատկերն է, որի մեջտեղում փակցված է Նոյյան տապանի մասունքի 3D պատկերով փայլաթիթեղ: Այն ունի շարժման և ոսկեգույնից կանաչի գունափոխման հատկանիշներ: Մասանց պահարանի պատկերից աջ Էջմիածնի վանքի պատկերն է: Ետին ֆոնին Արարատ լեռն է, որից ներքև ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի և ՀՀ Ֆինանսների նախարարի ատորագրություններն են: Էջմիածնի վանքի պատկերի վերևում թափանցիկ պատուհան է՝ Նոյյան տապանի հստակ պատկերով: Վերին աջ անկյունում ոսկեզօծ պատկերված է Նոյի աղավնին: Դարձերեսին տեսարան է Հ. Կարոլսֆելդի «Ելք տապանից» փորագրանկարի մոտիվներով, Ֆոնին Արարատ լեռն է: Թղթադրամը հավաքորդական է, տպաքանակը սահմանափակ է՝ 300 000 հատ: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գերմանիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2017 թ. Հեղինակ՝  ՀՀ Կենտրոնական բանկ Չափս՝  7,6 x 14 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17769-8