Թղթադրամ «Բանկի չեկ 500 ռուբլի» 1919թ. Ռուսաստան

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դիմերեսին՝ կենտրոնում գրված է «Расчетный знак Российской Социалистической Федеративной Советской Республики пяьсотъ рублей/»: Աջ կողմում գրված է «500» նիշը, վերևում՝ սերիան, համարը՝«АБ 008»: Ներքևում գրված է տարեթիվը։ Դարձերեսին՝ ձախ կողմում պատկերված է ՌՍՖՍՀ – ի զինանշանը, որի տակ գրված է. «Пролетарии всех стран, соединяйтесь! »: Այս գրությունը 6 լեզվով գրված է թղթադրամի տարբեր մասերում: Կենտրոնում ավելի մեծ գունավոր թվերով զարդանախշված բազմանկյան մեջ գրված է «500 рублей / 500 ռուբլի/» »,ֆինանսների նախագահի և գանձապահի ստորագրությունները և թողարկման տարեթիվը: 1919թ: Լայնություն (սմ)՝  7 Երկարություն (սմ)՝  11 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան Հայտնաբերման վայրը՝  Հոկտեմբերյան, գ. Սարդարապատ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1919թ. Հայտնաբերման ժամանակը՝  1979 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  672/5 Բաժնեհաշվառանիշ՝  Դ-1