Թղթադրամ

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Բնօրինակի անվանում՝  Թղթադրամ ռուսական Թանգարան՝  ՀՀ Վայոց Ձոր մարզի Եղեգնաձորի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Թղթադրամ ռուսական, 5 ռուբլիանոց: Ա երեսին՝ կենտրոնում, զարդանախշերով զարդարված ռուսական կայսրության գերբն է, ներքևում թողարկման տարեթիվը, սերիան՝ ГВ 239974: Բ երեսին՝ կենտրոնում, կանաչավարդագույն զարդանախշերի մեջ, պատկերված է ռուսական կայսրության գահը, գլխավերևում թագավորական թագը: Գահավորակի թիկնակին կայսրության գերբն է, տակը՝ առյուծի գլուխ: Զարդանախշերի 4 ծայրերին գրված է «5» թիվը: Լայնություն (սմ)՝  15.5 Երկարություն (սմ)՝  9.5 Նյութը՝  Թուղթ Հայտնաբերման վայրը՝  գ. Արենի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1909թ. Նվիրատու՝  Անահիտ Բաղդասարյան Հայտնաբերման ժամանակը՝  1984թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Եղեգնաձորի երկրագիտական թանգարան Շիֆր՝  ԵԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  2609