Թղթադրամ

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Բնօրինակի անվանում՝  Թղթադրամ անդրկովկասյան Թանգարան՝  ՀՀ Վայոց Ձոր մարզի Եղեգնաձորի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Թղթադրամ անդրկովկասյան, 5 ռուբլիանոց: Ա երեսին՝ աջ և ձախ կողմերում, ծաղկազարդ քառակուսիների մեջ, գրված է « 5 » , մեջտեղում՝ ուղղանկյուն զարդանախշի մեջ. «ПЯТЬ РУБЛЕЙ»: Թղթադրամի կենտրոնական մասում գրված է. «БОНЫ ЗАКАВКАЗСКАГО КОМИССАРИАТА ПЯТЬ РУБЛЕЙ »: Ներքևի երկու անկյուններում սերիան է՝ EE 0493: Բ երեսին՝ վերևում, գրված է. «ПЯТЬ РУБЛЕЙ»: Կենտրոնում՝ 3 զարդանախշ շրջանագծի մեջ, 3 լեզվով / հայերեն, վրացերեն, արաբերեն / գրված է հինգ ռուբլի, շրջանառությունը պարտադիր է պետական թղթադրամին հավասար: Լայնություն (սմ)՝  7.5 Երկարություն (սմ)՝  11 Նյութը՝  Թուղթ Հայտնաբերման վայրը՝  ք. Եղեգնաձոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1918թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Եղեգնաձորի երկրագիտական թանգարան Շիֆր՝  ԵԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  1251