Թղթադրամ

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Բնօրինակի անվանում՝  50 рублей Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Թղթադրամի ընդհանուր ֆոնը խամրած երկնագույն է : Դիմերեսի ձախ մասում պատկերված են նավթային աշտարակները և ծովում լողացող նավը: Վերևում գրված է 1918 նիշը, դրանց մեջտեղում Բաքվի քաղաքային տնտեսության խորհրդի զինանշանն է: Աջ մասում գրված է սերիան՝ 0498 և 50 рублей-ը: Վրեն Նարիմանովի ստորագրությունն է: Դարձերեսի աջ և ձախ մասերում շրջանակների մեջ ֆիքսված է 50 նիշը, կենտրոնում գրված է ՝Совет Бакинского Городского Хозяйства, 50 рублей : Արտադրողի անվանումը՝  Բաքվի քաղաքային տնտեսության խորհուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Բաքու Հայտնաբերման վայրը՝  Կապան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1918 թվական Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-710 Բաժնեհաշվառանիշ՝  Դ-105