Թղթադրամ «500» ռուբլիանոց 1912թ. Ռուսաստան

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դիմերեսին՝ձախ կողմում՝ ներքևում նշված են սերիան, համարը՝ «ВН 100574» և «500» նիշը: Վերին հատվածում գտնվում է ռուսական կայսրության պետական 1883 թվականի նմուշի փոքր զինանշանը՝ երկգլխանի արծիվը՝ թագով: Աջ կողմում՝վերևում կա Նիկոլայ II-ի վենզելը, /անվանագիր/, որը դրված է դափնու երկու խաչված ճյուղերի վրա, որից ներքև «500» նիշն է և տարեթիվը: Դարձերեսին՝ ձախ մասում օվալաձև զարդանախշ շրջանակի մեջ պատկերված է Պետրոս I-ի դիմանկարը, որի վերևում կայսերական թագն է։ Աջ մասում գտնվում է Ռուսաստանի այլաբանական պատկերը՝ երիտասարդ կնոջ տեսքով։ Նրա աջ ձեռքում կա գավազան, իսկ ձախով բռնել է վահանը, գլուխը զարդարում է դափնեպսակը: Կնոջ աջ ձեռքից վերև՝ արևի տեսքով շրջանակի մեջ տեղադրված է «500» նիշը: Լայնություն (սմ)՝  12,5 Երկարություն (սմ)՝  27,5 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան Հայտնաբերման վայրը՝  Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1912թ. Հայտնաբերման ժամանակը՝  1990թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8299/ 7 Բաժնեհաշվառանիշ՝  Դ-92