Թղթադրամ «5» ռուբլիանոց 1947թ. ԽՍՀՄ

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Թղթադրամն ունի ուղղահայաց կողմնորոշում: Թղթադրամի գույնը Կապտա-մոխրագույն է : Դիմային կողմում պատկերված է ԽՍՀՄ զինանշանը, «Պետական գանձապետարանի թղթադրամը հինգ ռուբլի» մակագրությունը, կենտրոնում կա մեծ թիվ «5»: Ստորև բերված է «1947» թողարկման տարին, Միության հանրապետությունների լեզուներով անվանումը, շարքը և համարը նշվում են երկու անգամ: Դարձերես կողմում անվանակարգը նշվում է թվերով և բառերով: Պարունակում է նաև տեղեկատվություն գանձապետական թղթադրամների և պատասխանատվության ապահովման վերաբերյալ: Համարանիշն է «цХ 481693»: Լայնություն (սմ)՝  8,9 Երկարություն (սմ)՝  14,3 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  ԽՍՀՄ Հայտնաբերման վայրը՝  Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1947թ. Հայտնաբերման ժամանակը՝  1985 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8115/ 10 Բաժնեհաշվառանիշ՝  Դ-83