Թղթադրամ «5» ռուբլիանոց 1909թ. Ռուսաստան

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դիմերեսին՝ ձևավոր շրջանակի վերին կենտրոնական հատվածում ռուսական կայսրության զինանշանն է՝ երկգլխանի արծիվը՝ թագով, որից ձախ և աջ՝ վարդյակի մեջ «5» նիշն է։ Զինանշանից ներքև տարեթիվն է։ Կենտրոնում կա գրություն. «Государственный кредитный билетъ, пять рублей /Պետական վարկային տոմս, հինգ ռուբլի/»։ Վերին և ներքին հատվածներում գրված են սերիան և համարը՝ УА 068։ Դարձերեսին՝ ձևավոր վահանակի մեջ, ռուսական կայսրության զինանշանն է՝ երկգլխանի արծիվը՝ թագով, չորս անկյուններում՝ վարդյակի մեջ, գրված է «5» նիշը։ Լայնություն (սմ)՝  10 Երկարություն (սմ)՝  15,5 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան Հայտնաբերման վայրը՝  Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1909թ. Հայտնաբերման ժամանակը՝  1990թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8299/ 3 գ Բաժնեհաշվառանիշ՝  Դ-92