Թղթադրամ

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Բնօրինակի անվանում՝  Одинь рубль Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Թղթադրամի երեսի կողմին պատկերված են ճարտարապետական էլեմենտներ՝ 4 սյուներ, պատվանդան, տանիք՝ ոճավորված բուսական զարդամոտիվներով, որոնց կենտրոնում գրված է «Государственный кредитный билет одинь рубль» :Ներքևում դրված է կառավարիչ Շիպովի ստորագրությունը: Դրանից ձախ դրոշմված է Ցարական Ռուսաստանի գերբը, աջում ՝ Նիկոլայ 2-րդի դրոշմը: Ներքևում գրված է դրամի համարանիշը՝НА-152, իսկ ներքևի կենտրոնական մասում տարեթիվը՝ 1898 թ.: Թղթադրամի ներսը տեղ-տեղ ծակված է, իսկ եզրերը վնասված են: Հետևամասի ընդհանուր գույնը վարդագույն է, կենտրոնում , օղակի մեջ կրկին Ռուսաստանի գերբն է: Լայնություն (սմ)՝  8.3 Երկարություն (սմ)՝  14.2 Նյութը՝  Թուղթ Արտադրողի անվանումը՝  Ցարական Ռուսաստանի կառավարություն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան Հայտնաբերման վայրը՝  Հայաստան, Սյունիք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1898 թվական Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-369 Բաժնեհաշվառանիշ՝  Դ-20